Ադրբեջանն ու ԱՄԷ-ն հրաժարվել են մասնակցել «Եվրոտեսիլի» ռուսական անալոգին. Հայաստանը նույնպես չկա ցանկում
![]() Ադրբեջանն ու ԱՄԷ-ն հրաժարվել են մասնակցել «Եվրոտեսիլի» ռուսական անալոգին։ Մրցույթի Telegram ալիքում հրապարակված թարմացված ցուցակում փոխարենը հայտնվել է Մադագասկարը։ Այսպիսով, մասնակիցների վերջնական ցուցակում ընդգրկված է 19 երկիր՝ Բելառուս, Վենեսուելա, Վիետնամ, Եգիպտոս, Հնդկաստան, Ղազախստան, Կատար, Չինաստան, Կոլումբիա, Կուբա, Ղրղզստան, Մադագասկար, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Սերբիա, Տաջիկստան, Ուզբեկստան, Հարավային Աֆրիկա և ԱՄՆ։ Կազմակերպիչների խոսքով՝ նախկինում հրավերներ են ուղարկվել մի շարք եվրոպական երկրների։ «Այս տարի մրցույթին ներկայացված կլինեն բոլոր մայրցամաքները, ինչը ցույց է տալիս ձևաչափի նկատմամբ համաշխարհային հետաքրքրությունը։ Ռուսաստանը չի մասնակցում «Եվրոտեսիլին» 2022 թվականից. կազմակերպիչները կասեցրել էին երկրի մասնակցությունը Ուկրաինա ներխուժումից հետո։ |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
87928.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
21324.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
15123.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
17723.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
25620.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
22219.10.2026, 15:00
