«Ի՜նչ ստոր սուտ». Զախարովան` Մակրոնին
![]() Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան չափազանց կոշտ արձագանք է տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարությանը, որ Ռուսաստանն Ուկրաինային առաջարկում է կապիտուլյացիա, այլ ոչ թե խաղաղություն: Նա Ֆրանսիայի առաջնորդի խոսքերն անվանել է «ստոր սուտ» և մեղադրել Փարիզին Կիևին աղետի տանելու համար։ Նա հիշեցրել է, որ հենց ֆրանսիացի քաղաքական գործիչներն էին «մղում ուկրաինացի վարձկաններին «Մայդաններ» և պետական հեղաշրջումներ կատարել՝ խաթարելով խաղաղությունն ու անվտանգությունը։ Որպես «Փարիզի երեսպաշտության ապացույց»՝ Զախարովան մեջբերել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի խոսքերը, որը 2023 թվականին բացահայտ խոստովանել է, որ Մինսկի համաձայնագրերն անհրաժեշտ էին միայն «Ուկրաինային ժամանակ տալու, մարտական պատրաստվածությունը բարձրացնելու համար»։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Ուկրաինային իրական կապիտուլյացիան առաջարկել են նրանք, ովքեր տարիներ շարունակ Կիևում սերմանել են «մարտադաշտում հաղթանակի» պատրանքը՝ լավ գիտակցելով, որ դա անհնար է։ Իր ուղերձի վերջում Զախարովան անվանել է այս գործընթացի գլխավոր մեղավորին, առաջին հերթին՝ հենց Մակրոնին»։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
