Լավրովն Ալյասկայի հյուրանոց է ժամանել «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերով
![]() ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Անքորիջի հյուրանոց է ժամանել՝ հագին սվիտեր՝ վրան գրված «СССР» («ԽՍՀՄ»)։ Կադրերը հրապարակվել են «Իզվեստիա» Telegram ալիքի կողմից։ Լրագրողները Լավրովին հարցրել են, թե արդյոք նա նախկինում եղել է Ալյասկայում։ Նախարարը դրական պատասխան է տվել։ Մինչ այդ, Սերգեյ Լավրովը կոչ է արել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ որևէ կանխատեսում չանել և նշել է, որ Ռուսաստանը հստակ դիրքորոշում ունի, որը կհայտարարվի։ Նա նաև խոսել է միջոցառման մեկնարկից առաջ նյարդայնության բացակայության մասին։ Հիշեցնենք՝ այսօր՝ օգոստոսի 15-ին Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ կանցկացնեն Ալյասկայում։ Հիմնական թեման Ուկրաինայում խաղաղությունն է։ Քննարկվող առաջարկները կարող են ներառել տարածքների փոխանակում և Կիևի կողմից ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
