#COVID_19-ի համար Արսեն Թորոսյանը շռայլ փոխանցումներ է արել իր վերահսկողության տակ գտնվող հիվանդանոցներին. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «3.8 մլրդ դրամից ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով մոտ 3.5 մլրդ դրամը հատկացվել է հիվանդանոցներին, որից 1.3 հատկացումը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին: Սա այն նույն ԲԿ-ն է, որտեղ այս տարվա սեպտեմբերի սկզբին կայանալու է տնօրենի մրցույթը, և նախարար Ավանեսյանն ու նախկին նախարար Արսեն Թորոսյանը ամեն գնով ցանկանում են Նարեկ Վանեսյանին տնօրեն դարձնել՝ մերժելով ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանին: Ուսումնասիրելով 2021-ի 1-ին եռամսյակի հատկացումները՝ տեղեկանում ենք, որ, օրինակ, • ՍԳԼ բժշկական կենտրոնին հատկացվել է 1 մլրդ 294 մլն դրամ (այս կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը Արսեն Թորոսյանի մտերիմն էր, որին, ըստ մամուլի հրապարակումների, ամսական 5 մլն դրամից ավելի աշխատավարձ էր սահմանել նախարար Թորոսյանը): • Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին 428 մլն 783 հազար դրամ (մինչ օրս մոտ 8 տնօրեն է փոխվել): • «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ին 283 մլն 19 հազար դրամ (տնօրեն Թեհրան Նավիկյանը եղել է Արսեն Թորոսյանի ընկերը, ում հետ կողք կողքի Ծաղկաձորում նույն ճարտարապետական լուծումներով ամառանոց է կառուցել Թորոսյանը: Թեհրանը մեր նախորդ հրապարակումից հետո վաճառքի է հանել իր ամառանոցը: • «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ-ին 325 մլն 960 հազար դրամ (Այս կենտրոնի տնօրենը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ Բաբկեն Շահումյանն է, որի շնորհիվ 2018-ին ստացած 178 մլն 59 հազար պետպատվերը 2019-ին դարձավ 315 մլն 424 հազար դրամ: Նա նաև 2023-ին կալանավորվեց՝ 120 միլիոն դրամ հափշտակելու համար)։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանի խոշորագույն մասնավոր մյուս հիվանդանոցներին Արսեն Թորոսյանը անհամեմատ քիչ գումարներ է բաշխել․ • «Արմենիա» (հանրապետական) ԲԿ – 142 մլն 930 հազար դրամ • «Էրեբունի» ԲԿ – 54 մլն 35 հազար ՀՀ դրամ • «Աստղիկ» ԲԿ – 41 մլն 395 հազար դրամ • «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ – 34 մլն 297 հազար դրամ»։ |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
