16.8 մլրդ դրամից Արսեն Թորոսյանը ՍԳԼ-ին տվել է 6.8 մլրդ` մնացածը բաշխելով 26 հիվանդանոցներին. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը ոչ միայն զրկվեց ԱԺ պատգամավորի իր մանդատից՝ ստացած հրաժարականի պահանջ-SMS-ով, այլև կարող է դժվարությամբ դառնալ, կամ գուցե ընդհանրապես չդառնալ այն հիվանդանոցի տնօրեն, որտեղ հիմա ժ/պ է նշանակված: Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը համատեղ թեկնածու ունեն և լուրջ ջանքեր են գործադրում, թեեւ նախարարն արձակուրդում է և որևէ մեկնաբանություն չունի: Ցանկը, որ ներկայացնում է օրաթերթը, վերցված է ՀՀ ֆինանսների նախարարության տրամադրած տվյալներից, որտեղ երևում է, որ 16 մլրդ դրամից 6.8 մլրդ դրամը Արսեն Թորոսյանի հրամանով հատկացվել է նախարարության ենթակայության տակ գտնվող «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնին: Այս կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը Արսեն Թորոսյանի մտերիմն էր, որին, ըստ մամուլի հրապարակումների, ամսական 5 մլն դրամ աշխատավարձ էր սահմանել նախարար Թորոսյանը: Հաջորդ խոշոր հատկացումն արվել է պետական կառավարման տակ գտնվող Ինֆեկցիոն հիվանդանոցին (2.290 մլրդ), որտեղ մինչ օրս մոտ 8 տնօրեն է փոխվել: Մյուսը Ս. Աստվածամայր ԲԿ-ն է (1,919 մլրդ), որի տնօրեն Թեհրան Նավիկյանը եղել է Արսեն Թորոսյանի ընկերը, ում հետ կողք կողքի Ծաղկաձորում նույն ճարտարապետական լուծումներով ամառանոցն է կառուցել Թորոսյանը: Իսկ ներկայիս տնօրեն Հովհաննես Զոհրաբյանը ՍԳԼ տնօրենի հավակնորդ Նարեկ Վանեսյանի ծրագրով կրթված կադր է, դարձյալ Արսեն Թորոսյանի վստահելին: Մյուսը վնասվածքաբանության կենտրոնն է (1,438 մլրդ), որ ստացել է տպավորիչ ֆինանսավորում կորոնավարակի օրերին: Համեմատության համար նշենք, որ Հայաստանի խոշորագույն շատ հիվանդանոցներ, որոնք առավել հայտնի են և ունեն բարձր թողունակություն, ստացել են անհամեմատ քիչ ֆինանսավորում. Օրինակ՝ «Էրեբունի» (303 մլն), «Արմենիա» (278 մլն), «Աստղիկ» (192 մլն), ԵՊԲ համալսարանական (70 մլն) հիվանդանոցները ստացել են մեծ տարբերությամբ ավելի պակաս ֆինանսավորում: Ահա թե ինչպես է Արսեն Թորոսյանը շարունակում իր ազդեցությունը պահել պետական հիվանդանոցների տնօրենների վրա: Եվ ահա թե ինչու Արսեն Թորոսյանը ու ներկայիս նախարարը չեն թողնում, որ իրենց համար «օտար» մարդ դառնա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն․ որպեսզի պետպատվերների շռայլ հոսքը կառավարելի լինի: Մանրամասները՝ թերթի համարում: |

Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
7111:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
138Երեկ, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
11912.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
13510.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
18707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
19607.09.2026, 14:12
