«Հանցանք է կոծկվում. անգամ ամուսնուն չեն հայտնում, թե որ հիվանդանոց են տարել Լիանա Հարությունյանին». Զարուհի Փոստանջյան
![]() 3 ամսով կալանավորված Լիանա Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՄԻՊ-ի գրասենյակից իրեն տեղեկացրել են, որ Լիանա Հարությունյանին և նրա 8 ամսական երեխային տարել են հիվանդանոց՝ երեխայի առողջական վիճակով պայմանավորված: Սակայն ոչ իրեն՝ պաշտպանին, ոչ Լիանայի ամուսնուն, ոչ էլ մորը չեն հայտնում, թե ուր են տարել: «Դա պատճառաբանում են ինչ-որ բժշկական գաղտնիքով, այնինչ ես վստահ եմ, որ լուրջ հանցանք է կոծկվում: Արդարադատության նախարարությունը նաև հերքում է, թե Լիանային տեղավորել են տաք ջուր ունեցող համարում: Ցույց տվեք այդ հինգաստղանի համարը, տեսնենք՝ այդ ի՞նչ պայմաններ են, որտեղ երեխան մի քանի օրում լուրջ առողջական խնդիրներ ձեռք բերեց»,- հայտարարեց Փոստանջյանը: Աղբյուրը` Զարուհի Փոստանջյան |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
