Երևան`   -5 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

ՔՊ վարչության անդամ 42 թեկնածու է առաջադրվել. «Հրապարակ»

326
Երեքշաբթի, 17 հունիսի, 2025 թ., 09:00
ՔՊ վարչության անդամ 42 թեկնածու է առաջադրվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հունիսի 15-ը ՔՊ կուսակցության վարչության ընտրություններում թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն էր։ 20 հոգանոց վարչության համար 42 թեկնածու է առաջադրվել: Գործող կազմից չի առաջադրվել Արփի Դավոյանը՝ նա երեխայի է սպասում, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ թիմը՝ հատկապես հանձին Տիգրան Ավինյանի, Արփի Դավոյանին դեմ է, թե բոլորի դեմ «սլիվներ» է կազմակերպում, անցանկալի մարդ է դարձել Փաշինյանի համար, որովհետև քննադատում է ՔՊ-ական կոռուպցիոներներին։

Գործող վարչության մյուս անդամներն առաջադրվել են, ԱԺ խմբակցության կանանց մեծ մասը՝ նույնպես, առաջադրված համայնքապետեր կան, օրինակ՝ Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը:

Մինչդեռ երբեմնի կարկառուն ՔՊ-ական, այժմ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ինչպես նախորդ, այս անգամ էլ չի առաջադրվել, ԱԽՔ-ն՝ նույնպես։ Հիշեցնենք․ ՔՊ վարչության գործող կազմը 15 հոգանոց է, որոշել են ևս 5 տեղ ավելացնել և կանանց քվոտա սահմանել՝ ամեն երրորդը կին պետք է լինի։ Հուլիսի կեսերից ներկուսակցական քարոզարշավ կսկսվի, սեպտեմբերի կեսերին, հավանաբար՝ 15-ին, համագումարը կկայանա, որի ժամանակ էլ կընտրվի ղեկավար մարմինը՝ վարչությունը»։