«ԱԺ «ընդդիմության» բերանում ճիշտ խոսք չկա». Էդմոն Մարուքյան
![]() ԼՀԿ Ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը. «ԱԺ «ընդդիմության» բերանում ճիշտ խոսք չկա Հայկ Մամիջանյանը հրապարակել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների կողմից ստորագրված՝ վարչապետին անվստահություն հայտնելու ձևաթղթի լուսանկարը։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ Մամիջանյանը հրապարակել էր նույն ստորագրություններով մեկ այլ փաստաթղթի լուսանկար, որում նշված էր, որ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորները չունեն վարչապետի թեկնածու և պատրաստ են առանց որևէ նախապայմանի տրամադրել այդ ստորագրությունները ցանկացած նախաձեռնողի։ Սակայն, երբ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը սկսեցին իրական իմպիչմենտի գործընթաց, «Պատիվ ունեմ» դաշինքը հրաժարվեց սեփական խոստումից։ Պարզվեց՝ ինչպես Սերժ Սարգսյանի՝ երրորդ ժամկետով երկրի ղեկավարի պաշտոնին չհավակնելու հայտարարության դեպքում, այնպես էլ այստեղ գոյություն ունեին նրբություններ։ Ասում էին՝ «մենք չենք նախաձեռնելու իմպիչմենտ», բայց նախաձեռնեցին, հետո ասում էին՝ Խորհրդարանական «ընդդիմության» հայտարարությունները և արարքները երբեք չեն համապատասխանում մեկը մյուսին: Սուտ խոսելով հեռու չեն գնացել, ուղղակի չորս տարի մսխել են պետական ռեսուրսներն ու երկրի կյանքը, ինչքան իրենք «պայքարում են» իշխանության դեմ, այնքան իշխանությունն ամրանում և ավելի ամբարտավան է դառնում»: Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
