«Կեղծ տվյալներ մի՛ հրապարակեք, ՀՅԴ-ի օրոք 110 դպրոց է կառուցվել», «կեղծը ձեր տված թյուրիմացությունն է». բանավեճ՝ ԱԺ-ում
![]() Դպրոցների, մանկապարտեզների կառուցում-վերակառուցում թեմայով քննարկման ժամանակ բանավեճ սկսվեց նիստը վարող ՔՊ-ական Ծովինար Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև: Լիլիթ Գալստյանն ասաց, որ հաշվետու հնգամյակում ընդամենը 40 դպրոցի ավարտուն պատկերի մասին կարող ենք խոսել, մինչդեռ 300-500-ի խոստում էր տրվել տարիներ առաջ. «Հիմա փորձում եք բանականության նվազագույն շեմը հաղթահարած պատգամավորներին ներշնչել, որ 460 դպրոց մեկ տարում կիրականացնե՞ք, լավ էլի»,- դիմելով Ֆինանսների նախարարին՝ ասաց Գալստյանը: Արձագանքեց ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը. «Շինարարությունը վազքի մրցույթ չէ, որ ամեն հաջոդ քայլին տոկոս է ցույց տալիս, թե ինչքան անցար առաջ: Վերհիշեք, թե այսքան ժամանակ, երբ դաշնակցության ձեռքում էր կրթության ոլորտը, ի՞նչ է արել դաշնակցությունն այդ ոլորտի հետ»: Գալստյանը նկատեց. «Կեղծ տվյալներ մի՛ հրապարակեք, 110 դպրոց կառուցվել է դաշնակցության օրոք»: Վիճաբանություն սկսվեց. «Անջատեք խոսափողը, կեղծը ձեր տված թյուրիմացությունն է»,- ասաց Վարդանյանը: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
