«Փաշինյանի շանտաժը ՀԱԵ-ի նկատմամբ ընկալեք` որպես սիստեմատիկ հաշվետվություն ադրբեջանի առաջ». Վլադիմիր Մարտիրոսյան
143
Երկուշաբթի, 09 հունիսի, 2025 թ., 22:48
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խնդրում եմ ուշադիր կարդալ, ճիշտ ընկալել և տարծել: Անվստահության գործընթացի տրամաբանությունն արմատապես փոխվել է: Այդ պրոցեսի մեջ շատերը կարող են և կարող էին տեսնել քաղաքական խարդավանք, քաղաքական շահ, միջկուսակցական պայքար, դիվիդենտ շահելու հնարավորություն կամ դիվիդենտի կորուստ, քաղաքական մրցակցության խնդիր կամ մրցակից քաղաքական ֆիգուրանտների թուլացման խնդիր: Այսօր էլ կարող են տեսնել և այդ իրավունքից կամ կասկածի ու չվստահելու իրավունքից նրանց ոչ ոք երաշխավորել չի կարող: Բայց ՀԱԵ-ն փոխել է ներքաղաքական և ներհանրային դիսկուրսների խաղի մակարդակը արմատապես վերջին իր գործողություններով: Երբ փաստացի արտաքին աշխարհի հոգևոր հարթակներում և հոգևոր հանրույթների մոտ բացարձակապես այլ դիրքորոշումներ և պահանջներ է բարձրացրել, որոնք Հայաստանի ներկայիս վարչակարգին արգելված է անել: Հայկական իրավատերության, հոգևոր ժառանգության, հայկականության պատկանելիության և պահանջատիրության ՀԱԵ-ի դիրքավորումը բացել է մեկ այլ մակարդակի իրավիճակ՝ վերջին զարգացումների լույսի նեքո: Փաշինյանը բաց և անթաքույց պատերազմ է հայտարարել այդ դիրքորոշումներին, որովհետև դրանք քանդում են իր իշխանության վերարտադրման երաշխավորների մոտ ստանձնած իր պարտավորությունների ողջ կոնստրուկցիան: Հնչել են բարձրագույն մակարդակով թեզեր, պնդումներ և եզրահանգումներ ՀԱԵ-ի մակարդակով, որոնք բացառապես ազգային շահերի ծիրում են, որի արդյունքում ադրբեջանից Փաշինյանին հիմա դեմ են տրվել հանգամաքներ, որպես իրավիճակին չտիրապետելու կամ երկակի խաղ տանելու մեղադրանքով: Փաշինյանի նախաձեռնած ՀԱԵ-ի դեմ ողջ պայքարի տրամաբանությունը ման եկեք ադրբեջանի առաջ իր դիրքերի և խոստումների վերականգնման և կասկածների չեզոքացման, վստահության վերակենդանացման տրամաբանության մեջ: Այս իրավիճակում հենց ՀԱԵ-ն իր վրա է վերցրել մի մեծագույն բեռ, «հայ»-ադրբեջանական այսօրվա վարչակարգերի համատեղ և աննախադեպ հարձակումների, բարոյազրկումների և դիվերսիոն գործողություններին դիմակայելը: Դիմակայել խելացի ու իմաստուն, դիմակայել անսխալ ու անվրեպ՝ ընկալելով, որ ՀԱԵ-ի դեմ պայքարում օգտագործվում են և դեռ օգտագործվելու են ամենաճղճիմ և անբարո գործիքներն ու սադրանքները: Շեշտում եմ՝ խնդիրը ՀԱԵ-ն է, որպես հզորագույն հայկական ինստիտուցիոնալ կառույց, և պայքարը նրա էդպիսինը լինելու չեզոքացմանն է ուղղված, ոչ թե ենթադրյալ կուսակրոնության ուխտը խախտած Վեհափառի դեմ պայքարը: Կուսակրոնության խախտման «այո կամ ոչը» իրականությունը շղարշող գործիք է ու խայծ, որը կիրառվում է 26 տարի կաթողիկոս հանդիսացող Գարեգին Բ-ի դեմ: Իրականում այս երկրում մատերի վրա կարելի էր հաշվել էնպիսիքին, որոնք իրենց թույլ կտային երեխային շանտաժ անել հորով և հորը շանտաժ անել երեխայով: Սրանք դա էլ արեցին: Փաշինյանի ամենօրյա և սիստեմատիկ շանտաժը ՀԱԵ-ի նկատմամբ ընկալեք և ընդունեք որպես սիստեմատիկ հաշվետվություն ադրբեջանի առաջ առ այն, որ նա հավատարիմ է այն կոնստրուկցիային, որի ուժով վերարտադրվելու է և ոչինչ չի խախտի, միայն, թե այդ կոնստրուկցիան չփլվի: Այդ կոնստրուկցիան փլում է հիմա ՀԱԵ-ն և խաղի տրամաբանությունն արմատապես փոխվել է և փոխվել է նաև անվստահության գործընթացի տրամաբանությունը: Կոչս այս պատերազմում քաղաքական երկու կենտրոնական դերակատարներին՝ երկու ընդդիմադիր խմբակցություններին: Պատերազմն այլևս բաց է ընդանում: Անվստահության գործընթացն այլևս զուտ հավանականության կամ անհավանականության հորիզոնականներում դիտարկելու, հաշվելու գործընթաց չէ, այլ must do-ի, պարտադիրի տրամաբանության: Անվստահության գործընթացին պետք է տալ «քաղաքական գիլյոտինի» գոյության տեսք, ոչ թե դրա բացակայության: Այդ «գիլյոտինը» պետք է առկա լինի այդ դահլիճում, ոչ թե բացակա: Այլ կերպ ասած երկու ընդդիմադիր խմբակցությունները այդ «գիլյոտինը» պետք է տեղադրեն ԱԺ-ում, ոչ թե քննարկեն դրա առկայության և գործարկման նպատակահարմարությունը կամ տակտիկան: Այն նվազագույնը պետք է առկա լինի այդ դահլիճում այս իրավիճակում և դրա գործարկման հնարավորությունները չպետք է քննարկվեն, այլ պետք է լինի, որ գոնե գործարկվեն: Քաղաքական ռեժիմների և համակարգերի մասնագիտական իմ փորձն ապացուցում է, որ ավտոկրատն ու դեսպոտը միայն արդեն փոքր գործընթացից, որի թիրախն անձամբ ինքն է բացարձակ այլ վարքաբանություն է որդեգրում, երբ կա «գիլյոտին» և այն այլ է լինում, երբ այն չկա: Փաշինյանի տարերային վարքաբանությունը, կասակածամտությունը, ինքնավստահությունն ու վախը բացարձակ այլ մակարդակի են լինելու, երբ նա տեսնի, որ այդ դահլիճում պատկերավոր ասած տեղադրված է «գիլյոտին» բացառապես մեկ նպատակով և այդ նպատակը ինքն է»: