Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է օրակարգից․ «Հրապարակ»

218
Հինգշաբթի, 22 մայիսի, 2025 թ., 08:48
Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է օրակարգից․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելիք այցից առաջ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ ներկայացնելով այցի ծրագիրը։ Նշված էր, որ «ավանդույթի համաձայն՝ ծաղիկներ կզետեղեն Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ, և ծաղկեպսակ կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին»։ Երեկ պարզվեց, որ Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է այցի օրակարգից՝ նա միայն ծաղկեպսակ է ուղարկել: Թերևս՝ ՀՀ իշխանությունների ցանկությամբ և ԱԳ նախարարի համաձայնությամբ։ Պաշտոնական բացատրությունն էր, որ այցի ծրագիրը հագեցած է։ Բայց ՌԴ ԱԳՆ-ն դա փորձեց կոմպենսացնել Անհայտ զինվորի հուշարձանին այցելության ժամանակ արված լուսանկարով՝ Արարատի ֆոնին»: