«Հեռո՛ւ պահեք ձեր այլասերված քաղաքական տեսլականները թանգարաններից ու դպրոցներից». Հայկ Դեմոյան
![]() Ձեր քաղաքական այլասերվածությունը մի՛ մտցրեք թանգարաններ. Հայկ Դեմոյան Երևանից դեպի «Զվարթնոց» օդանավակայան երթևեկելիս, նկատե՞լ էք արդյոք, որ մեծադիր գովազդային վահանակների վրա «Հայաստանի լեռները» խորագրի ներքո ներկայացված են տարբեր հայ գեղանկարիչների գործերը՝ հայկական լեռների պատկերներով: Հասկանալի է, որ Արարատը այդ շարքում չպետք է լիներ: Ավելին ասեմ, այդպիսի վահանակները տեղադրվել են հենց Արարատ լեռը մեր ուղեղներից ու ընկալումներից «դուրս գրելու» նպատակով: Եվ դա արել է ԿԳՄՍ-ն՝ օրվա քաղաքական պատվերներին համահունչ գործելու նպատակով: ԿԳՄՍ-ի կարճամիտ ուղեղներում կարճ միացման արդյունքում ծնված այս այլանդակությունը սրանով չի սահմանափակվել: Երեկ, Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանում ներկա գտնվեց «Իսահակյանը և ժամանակը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացմանը։ Այս ցուցադրության հայեցակարգի կապակցությամբ նախարարության կայքէջում հետևյալ ցնցող ու դարակազմիկ բացատրությունն ենք կարդում. «Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Իսահակյանը և ժամանակը» խորագրով ցուցադրությամբ Իսահակյանը ներկայացվում է արդի ընկալումների շրջանակում ոչ միայն որպես գրող, այլև հասարակական գործիչ, որն ակտիվ մասնակցություն է ունեցել ժամանակի աշխարհաքաղաքական փոփոխություններին»։ Հասկանալու համար, թե ի՞նչ է սա նշանակում և հատկապես ինչ են նկատի ունեցել «արդի ընկալումների» տակ, բավական է ծանոթանալ ցուցադրության այս հատվածին, որը լիովին հարմարեցված է «Իրական Հայաստանի» տխմարաբանությանն ու Արագածն Արարատի փոխարեն սիրելու ու տեսնելու զազրախոսությանը: Եթե ներքևի ճամպրուկներն էլ արտագաղթելու բացահայտ ակնարկ է՝ արդի ընկալումների համաձայն, ապա «Իրական Հայաստանի» իրական ուղերձներն ամբողջական են դառնում: Քաղաքական այլասերված գաղափարներով մի՛ պղծեք Իսահակյանի հիշատակը, մի հարմարեցրեք հոբելյաններն ու անհատների գործունեությունը թերուս ու խեղված ուղեղներում հասունացած գաղափարներին: Հեռո՛ւ պահեք ձեր այլասերված քաղաքական տեսլականներն ու հայեցակարգերը մեր թանգարաններից ու դպրոցներից»: Աղբյուրը` Հայկ Դեմոյան |

«Գալու է ժամանակ, երբ որակյալ գիտելիք է համարվելու դասական ծրագրերով և մեթոդաբանությամբ ձեռքբերված կրթությունը». Արտակ Զաքարյան
17526.07.2026, 16:48
«Դեռ չգիտեն, կամ չեն ասում, թե քանի դպրոց է փակվելու»․ Ոսկան Սարգսյան
19125.07.2026, 11:24
«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
21122.07.2026, 03:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
20320.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
19420.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
16120.07.2026, 14:12
