Իսրայելը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի առանցքային ֆինանսագետին
![]() Իսրայելցի զինվորականները ոչնչացրել են Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առանցքային ֆինանսագետներից մեկին։ Այս մասին հայտարարել է բանակի մամուլի ծառայությունը։ Տեղեկությունների համաձայն՝ մեկ շաբաթ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերի և Գլխավոր անվտանգության ծառայության կողմից Գազա քաղաքում իրականացվել է հատուկ գործողություն, որի թիրախը Ջասեր Հուսեյն Ալի Շամիան է եղել։ Իսրայելի զինվորականների տվյալներով՝ նա «պատասխանատու էր Համասի ռազմական թևի համար միջոցներ հայթայթելու համար և նախկինում ծառայել է որպես գումարտակի հրամանատար ՀԱՄԱՍ-ի Գազայի բրիգադում»։ «Պատերազմի սկզբից ի վեր Շամիան պատասխանատու է եղել ՀԱՄԱՍ-ի ռազմական թևին տասնյակ միլիոնավոր դոլարներ փոխանցելու համար։ Այս միջոցներն օգտագործվել են ռազմական թևի ամրապնդման, ահաբեկիչներին աշխատավարձ վճարելու և ահաբեկչական կազմակերպությունն ամբողջությամբ ֆինանսավորելու համար։ Բացի այդ, դա թույլ է տվել շարունակել ռազմական գործողությունները և պահպանել բրիգադների ներկայությունը Գազայի հյուսիսում»,- ասված է իսրայելական գերատեսչության հաղորդագրության մեջ: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
