Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը կառերեսվեն. հոկտեմբերի 27-ի գործի հետքերով. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով նախաքննական մարմինը առաջիկայում կհարցաքննի Սամվել Բաբայանին։ Ավելին՝ դատելով ստեղծված իրավիճակից՝ նախաքննական մարմինը առերեսում կկազմակերպի «Ազգային-ժողովրդավարական բեւեռի» խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի եւ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի միջև։ Ինչպես հայտնի է, Սամվել Բաբայանը երկու ամիս առաջ տված հարցազրույցում հայտարարել էր, թե 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո իրեն է զանգահարել Ժիրայր Սեֆիլյանը և վիրավորական արտահայտություն հնչեցրել սպանվածներից մեկի հասցեին: Բաբայանի հարցազրույցի այդ հատվածն օրերս խորհրդարանում հնչեցրել էր Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հորդորելով գլխավոր դատախազին ուսումնասիրել այդ դրվագը: Այդ հորդորից հետո Քննչական կոմիտեում «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի շրջանակում հարցաքննվեց Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Հարցաքննությունից հետո Սեֆիլյանն «Ազատության» հետ զրույցում «կեղծիք» և «անհեթեթություն» էր որակել Բաբայանի պնդումները: Մանրամասները՝ թերթի համարում: |
«ՀՀ-ի հարևանությամբ ընթացող պատերազմն ավելի վտանգավոր է դառնում»․ Արմեն Պետրոսյան
10103:06«Եթե Իրանը թուլանա, հնարավոր է Ադրբեջանը տարածք տրամադրի Իսրայելին, և երկրորդ ճակատն այնտեղից լինի»․ Փույա Հուսեյնի (տեսանյութ)
10702:32«Արդյո՞ք Էրդողանն ունի ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման ռեալ ցանկություն»․ Գոռ Աբրահամյան
11302:01«Ա՛յ կեղծարար, ամոթ ունեցիր ու այս թեմայից հեռու մնա՛». Գագիկ Համբարյան
12501:30«Մենք շատ մոտ ենք մեր նպատակներին հասնելուն». Նեթանյահու
12301:01«Գծված սցենարները չեն աշխատում․ Իսրայելում չէին սպասում, որ Իրանն այդպիսի հրթիռներ ունի»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
15500:46