«Մոսկվայի հայերը բողոքում են, որ հյուպատոսությունում իրենց բոմժի տեղ են դնում». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մոսկվայում բնակվող, աշխատող իմ ծանոթ տավուշցին այսօր Ռուսաստանի մայրաքաղաքից զանգահարեց, հայտնեց, որ Մոսկվայի Արմյանսկի նրբանցք, 2 հասցեում գտնվող ՀՀ հյուպատոսությունում հայաստանցիներին վերաբերում են շատ վատ, որպես բոմժերի։ Նրա պատմելով՝ իր ընկերոջը վտարում են Ռուսաստանից, նա մտել է ՀՀ հյուպատոսություն, որտեղից նրան դուրս են արել, ասելով, որ նա գնա ու առցանց գրանցվի հյուպատոսություն, իսկ առցանց տեխնիկապես շատ դժվար է գրանցվել, առցանց գրանցվելու դեպքում լավագույն պարագայում հյուպատոսություն կարող ես մտնել մեկուկես ամիս հետո։ Իսկ այդ ընթացքում ՀՀ քաղաքացին Մոսկվայում ինչպե՞ս կարող է ապրել առանց աշխատանք, իրավապահների կողմից բռնվելու վախով։ Տավուշցու ասելով՝ զինակոչային տարիքի երիտասարդը ՀՀ հյուպատոսություն է մտնում փաստաթղթերը կարգավորելու, Հայաստան ծառայության մեկնելու համար, սակայն նրան մերժում են, պահանջում առցանց գրանցվել, իսկ այդ ընթացքում ժամկետային ծառայությունից խուսափելու համար Հայաստանում կարոդ են նրա հանդեպ քրեական վարույթ հարուցել։ Ծանոթս պատմեց, որ որոշ հայաստանցիներ հյուպատոսությունում երկար քաշքշուկներից խուսափելու համար մտածում են ներկայանալ ոստիկանություն, որպեսզի Ռուսաստանի ոստիկանությունը Ռուսաստան նրանց մուտքի արգելք դնի, նստեցնի ինքնաթիռ ու վտարի Հայաստան։ Տավուշի մարզի բնակիչն ասաց, որ հյուպատոսությունում «վիզա խփելու» կամ այնտեղից աշխատավայր տեղեկանք ներկայացնելու ՀՀ քաղաքացիների խնդրանքները հյուպատոսությունը մերժում է, վերստին պահանջելով հյուպատոսություն առցանց գրանցվել»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Հայաստանը հիմա գտնվում է 2004-ի Ռուսաստանի վիճակում». Միքայել Նահապետյան
2603:06
«Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ ՀՀ-ի վրա «դրսից տղա է բերում»». Ոսկան Սարգսյան
7500:48
Ուկրաինայի շուրջ բանակցություններում կետերի 90%-ի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Axios
9300:44
Իլոն Մասկի կարողությունը պատմության մեջ առաջին անգամ հասել է 600 միլիարդ դոլարի
13500:41
«Մոնիթորինգի հարցը պետք է ներառվի անվտանգության երաշխիքների փաթեթում». Վլադիմիր Զելենսկի
10900:14
«Սրբազան հայրերը, անազատության մեջ գտնվելով, որևէ պահի չեն ընկրկում». Գառնիկ Դանիելյան
65Երեկ, 23:54
