«Ովքեր մտածում են՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին ՔՊ պատգամավորներ երբեք չեն միանալու, հիշեցնեմ». Էդգար Ղազարյան
![]() Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նրանք, ովքեր մտածում են, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթացին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ երբեք չեն միանալու, հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ ստեղծված Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունից դուրս են եկել և հետագայում նրա դեմ ակտիվ պայքարի մասնակիցներ են դարձել ԱԺ պատգամավորներ Աննա Գրիգորյանը (ներկայում ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր), Թագուհի Թովմասյանը (ներկայում անկուսակցական պատգամավոր), Արսեն Ջուլֆալակյանը, Սոֆյա Հովսեփյանը, Գոռ Գևորգյանը և Տաթևիկ Հայրապետյանը»: Ավելի ուշ նա մեկ այլ գրառում է կատարել. «Նրանք, ովքեր մտածում են, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթացին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ երբեք չեն միանալու, հիշեցնեմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից դուրս են եկել և շարունակում են ԱԺ պատգամավորի կարգավիճակում մնալ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, ովքեր իրենք են մտադիր նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի անվստահություն հայտնելու գործընթաց»: Աղբյուրը` Էդգար Ղազարյան |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
