Դասադուլ՝ Պուշկինի անվան դպրոցում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
![]() Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում այսօր առավոտից շարունակվում է դեռևս նախորդ շաբաթ սկսված դասադուլը։ Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին՝ աշխատանքից ազատելու որոշումը։ Դպրոցում կազմակերպվել է նաև ստորագրահավաք՝ ի պաշտպանություն տնօրենի։ Ծնողների խոսքով մինչև որոշումը չչեղարկվի, աշակերտները դպրոց չեն գնալու։ Հիշեցնենք՝ «Նյուզ»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը հայտնել է, որ երկուշաբթի օրվանից Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի տնօրենի պարտականություններն իրականցնողը պարտավորվել է պատշաճ պրոցես կազմակերպել, բաց թողած դասերը լրացնել։ «Նշանակված տնօրեն չկա դպրոցում, կա պարտականությունները կատարող, որը տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալներից մեկն է։ Ընթանում է մրցույթային գործընթաց»,- ասել է նա։ |

«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
16418.11.2026, 14:24
«Ուսումնական կիսամյակը մոտենում է ավարտին, իսկ դպրոցում ֆիզիկայի մասնագետ չկա»․ Արմեն Հովասափյան
14518.11.2026, 10:48
«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
19006.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
21304.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
21903.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
21130.10.2026, 14:30
