«Փաշինյանը թիմակիցների հետ մայիսին գնաց ապրիլյան պատերազմին մասնակցելու». Սերժ Սարգսյան
![]() «Վերջին մի քանի ամիսներին ինչ-որ մարդկանց կողմից տարածվում է այն գաղափարը, որ ՀՀ էսօրվա կառավարչին մենք նախապատրաստել ենք չգիտեմ որ թվականից, որպեսզի 2018-ին իշխանություն հանձնենք, որպեսզի 1 տարի հետո էլ նա իշխանությունը վերադարձնի մեզ․ կներեք, դա աբսուրդ է»,- Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը հակաարցախյան ակնհայտ տեսակետ ուներ դեռ 1990-ականներից, ինչո՞ւ այդ ընթացքում քայլեր չձեռնարկվեցին, ասել է․ «Բա եթե ինքը էդ ժամանակվանից հակաարցախյան տրամադրություններ ուներ, կարո՞ղ է 2018-ին ես եմ ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Ինքը ոչ թե էդ տրամադրություններն ուներ, այլ ինքն ամեն ինչում ընդդիմանում էր իշխանություններին՝ կենցաղից մինչև ռազմական գործողություններ։ Բա եթե ինքն այդպիսի տրամադրություններով էր տոգորված, ինչո՞ւ 2016-ի մայիսին գնաց ապրիլյան պատերազմին մասնակցելու։ Մի զարմացեք, իրենք գնացել են խրամատ փորելու՝ մայիսին․․․ Ինքը, իր բազմաթիվ թիմակիցներ, էնքան արատներ ունեն, որ լրացուցիչ բան վերագրելը չեմ կարծում, որ ավելի բացասական է դարձնում նրա կերպարը։ Կարող եմ հարյուր էդպիսի բան թվարկել»։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
