Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են
![]() Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են։ Այս մասին հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ-Բուսաիդին։ Նախարարի խոսքով՝ սա արվել է «լոգիստիկ պատճառներով»։ Ավելի վաղ Axios-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների չորրորդ փուլը, որը նախատեսված էր շաբաթ օրը՝ մայիսի 3-ին, և պետք է տեղի ունենար Հռոմում, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի մինչև հաջորդ շաբաթ։ Այս ֆոնին, Իրանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչների հետ նույնպես կարող է հետաձգվել։ Հետաձգման պատճառները չեն նշվում։ Նրա խոսքով՝ բանակցությունների հաջորդ փուլի ժամանակն ու վայրը դեռևս հաստատված չեն, բայց դրանք պետք է հայտարարվեն մոտ ապագայում։ Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարությունը ևս հաստատել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների չորրորդ փուլը հետաձգվել է։ «Բանակցությունների ամսաթվի փոփոխությունը հիմնված է Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդի առաջարկի վրա։ Հաջորդ հնարավոր ամսաթվի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի ավելի ուշ», - հայտարարության մեջ մեջբերվել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքերը։ |

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
133Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
110Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
110Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
131Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
11803.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
12903.11.2026, 12:54
