Թել Ավիվը միջազգային օգնություն է խնդրում հրդեհները մարելու համար
1285
Հինգշաբթի, 01 մայիսի, 2025 թ., 10:27
![]() Իսրայելում անտառային հրդեհները մոլեգնում են։ Մասնավորապես, կրակը տարածվել է Երուսաղեմի արվարձաններում։ Սիոն ազգային պարկի շրջակայքում բռնկվող հրդեհները դուրս են եկել վերահսկողությունից։ Քամին կրակը տանում է դեպի բնակելի թաղամասեր, ճանապարհները պատվում են ծխով։ Հրդեհը մոտեցել է Իսրայելի գլխավոր տրանսպորտային զարկերակին՝ Երուսաղեմ-Թել Ավիվ մայրուղուն։ Թել Ավիվը միջազգային օգնություն է խնդրում հրդեհները մարելու համար։ Առաջին ինքնաթիռներն ուղարկել են Իտալիան, Հունաստանը, Խորվաթիան և Կիպրոսը։ Նախօրեին Իսրայելում խոշոր անտառային հրդեհներ են բռնկվել, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ տարհանվել են։ Առնվազն 16 մարդ հոսպիտալացվել է ծխահեղձության պատճառով։ |

Վանաձորում օտարերկրյա համարանիշներով բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենաների է բախվել․ կա 5 վիրավոր
171Երեկ, 18:48
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին (լուսանկար)
224Երեկ, 13:19
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է կնոջն ու երեք երեխաներին, ապա ինքնասպան եղել (տեսանյութ)
358Երեկ, 12:54
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սմոլենսկի մարզի քիմիական գործարանին (տեսանյութ)
268Երեկ, 12:18
Պակիստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել (տեսանյութ)
327Երեկ, 10:31
Հորմուզի նեղուցում այրվում է 2 սուպերլցանավ
34419.11.2026, 21:55
