Իսրայելում հազարավոր մարդիկ են տարհանվել խոշոր հրդեհների պատճառով. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
![]() Իսրայելում զանգվածային անտառային հրդեհները տարածվել են ավելի քան 100 հատվածներում, ինչն ստիպել է հազարավոր բնակիչների տարհանել և փակել հիմնական մայրուղիները, այդ թվում՝ Թել Ավիվը և Երուսաղեմը միացնող 1-ին և 3-րդ մայրուղիները։ Առնվազն 16 մարդ հոսպիտալացվել է ծխահեղձության պատճառով։ Իսրայելի պաշտպանության բանակը կիրառել է ինքնաթիռներ, այդ թվում՝ մոդիֆիկացված «Հերկուլես» ինքնաթիռներ և «Յասուր» ուղղաթիռներ՝ հրդեհը մարելու և վիրավորներին տարհանելու համար։ Հրդեհները ստիպել են չեղարկել Հիշատակի օրվա և Անկախության օրվա միջոցառումները, այդ թվում՝ Հերցլ լեռան վրա կայանալիք պաշտոնական արարողությունը։ Հրդեհներն սկսվել են անոմալ շոգի և ուժեղ քամիների ֆոնին, ինչը նպաստել է դրանց արագ տարածմանը։ Սակայն ոստիկանությունը քննարկում է հրկիզման տարբերակը. ձերբակալվել է երեք կասկածյալ, իսկ նոր հրդեհներ են գրանցվել Սդերոտ, Աբու Գոշ և Մաալե ՀաՀամիշա շրջաններում։ Մոտ ապագայում կրակը կարող է ավելի սաստկանալ՝ պայմանավորված 90-100 կմ/ժ արագությամբ քամիներով։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
