Արտուշ Գաբրիելյանին մեղադրանք կներկայացվի
![]() Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին մեղադրանք կներկայացվի։ Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ հրապարակել է որոշումը, որով բավարարել է Գաբրիելյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն՝ հավելելով, որ հաջորդիվ ԲԴԽ-ն քննելու է Գաբրիելյանին կալանավորելու համաձայնության վերաբերյալ դատախազի միջնորդությունը։ Նշենք, որ քրեական գործը վերաբերում է կաշառք ստանալուն։ Քրեական գործի համաձայն՝ դատավորը կաշառք է պահանջել և ստացել՝ հօգուտ մեղադրյալի դատավարությունը ձգձգելու և հետագայում վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով կարճելու համար։ Գործով արդեն երկու անձ կալանավորվել է, այդ թվում՝ դատավորի օգնականը, որը մեղադրվում է օժանդակության մեջ։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
