Երևան`   -6 °C
Այսօր`   Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ.

«Թաղապետը «ցուցադրել է» իրենց դավանած եվրոպական արժեքները»․ Ոսկան Սարգսյան

181
Չորեքշաբթի, 30 ապրիլի, 2025 թ., 13:06
«Թաղապետը «ցուցադրել է» իրենց դավանած եվրոպական արժեքները»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետ է նշանակվել այն բանի արդյունքում, որ Երևանի ավագանու ընտրություններում իբրև ընդդիմություն ներկայացած, իրականում՝ ընտրողներին խաբած Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը ընտրություններից հետո կոալիցիա է կազմել ՔՊ-ի հետ։ Թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանում խմբով ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանին ծեծելով՝ «ցուցադրել է» իրենց դավանած եվրոպական արժեքները։ Եթե տեսախցիկների, լրագրողների ներկայությամբ այսպես են ծեծում, բա թաքուն տեղ, մութ ժամանակ ոնց կսպանեն։ Տիգրան Տեր-Մարգարյանն արժանի է քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից մեդալով պարգևատրվելուն»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան