«Վտանգը կա՝ և՛ Սյունիքի, և՛ Սևանի մի կտորի հետ կապված»․ Ռոբերտ Քոչարյան
![]() «Մենք բավական բարդ տարածաշրջանում ենք ապրում, և ես ուղղակի համոզված եմ, որ այս տարածաշրջանում կամ դու պետք է գործոն լինես, կամ, բրիտանացիները լավ բան են ասում, եթե դու սեղանի շուրջ չես, ուրեմն դու մենյուի մեջ ես։ Հիմա կա՛մ մենյում ենք լինելու, կա՛մ մենք ֆակտոր պիտի լինենք»,- այս մասին «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Գործոն լինելու համար մենք պետք է ունենանք մարտունակ բանակ։ Մարտունակ բանակ ունենալու համար նաև մենք պետք է ունենանք ռազմաքաղաքական դաշնակիցներ, մենք Չինաստանը չենք և Ռուսաստանը չենք։ Այս հարցերը պետք է շատ արագ վերականգնվեն։ Եթե մենք սա չվերականգնեցինք, մենք մենյուի մեջ ենք լինելու այս տարածաշրջանում։ Եվ յուրաքանչյուր անկայուն իրավիճակ այս տարածաշրջանում մեզ համար մեծ ռիսկեր է ստեղծելու, շատ մեծ ռիսկեր, և Սյունիքը վերցնելու գայթակղությունը Ադրբեջանի համար շատ մեծ է լինելու։ Ու դրա վտանգը կա։ Ե՛վ Սյունիքի հետ կապված, և՛ Սևանի մի կտորի հետ կապված։ Մենք սա՞ ենք ուզում»,- նշեց Քոչարյանը։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
