«Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, հնարավոր է համախմբվել». Ռոբերտ Քոչարյան
![]() «Արդյո՞ք այս պահին մենք ունենք հնարավորություն ընդդիմադիր դաշտը համախմբելու և համատեղ պայքարի դուրս գալու ներկա իրավիճակի դեմ»,- «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ հարց ուղղվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Քոչարյանը պատասխանեց. «Նայած մենք ի՞նչ ենք հասկանում համախմբվել ասելով։ Եթե հասկանում ենք, թե ինչքան ընդդիմադիր կա, բոլորին հավաքել, ասել՝ բոլորդ միասին եք, այդպես չի լինելու։ Մենք մեզ չխաբենք։ Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել։ Հնարավոր է որոշակի պայմանավորություններ ունենալ տակտիկական առումով։ Բայց բոլորը շատ տարբեր են։ Այստեղ և՛ մոտեցումների հարց կա, և՛ ընկալումների հարց կա, և՛ անձնական հարաբերությունների հարց կա։ Մեկ նպատակի գնալ, խաղի կանոններ ֆիքսել, իրար հետ պայմանավորվելը իրատեսական եմ համարում, հաջողության հասնողները հետո կոալիցիա կազմեն, միասին աշխատեն։ Այո, սա այն դասական մոդելն է, որ ամեն տեղ աշխատում է։ Եթե, օրինակ՝ ընտրությունների ինչ-որ պահ է գալիս, այդ ընտրությունների ժամանակ դաշինքներ ձևավորել, այո։ Բայց մի դաշինք ձևավորել, որտեղ կարող է լինել 15 կամ 20 միավոր, ուղղակի իրատեսական չէ, չի աշխատելու, մենք մեզ չխաբենք։ Բարի ցանկությունները միշտ չէ, որ աշխատող բանաձև է»: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
