«Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին ՀՅԴ-ն կառավարությունից հեռացել է 2 անգամ»․ Թաթուլ Հակոբյան
![]() Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրում է․ «Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն կառավարությունից հեռացել է երկու անգամ: Առաջին անգամ դա տեղի ունեցավ 2009-ի այս օրը՝ ապրիլի 27-ին, ի բողոք Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության: Երկրորդ անգամ դա տեղի ունեցավ 2018-ի ապրիլի 25-ին, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը պարտադրեց Սերժ Սարգսյանի հրաժարականը: 2018-ի ապրիլի 27-ին, ՀՅԴ-ն տարածել է հայտարարություն. «Վերահաստատելով ժողովրդային շարժման արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր մոտեցումները՝ սահմանադրականության և օրենքների շրջանակներում կարգավորում գտնելու նպատակով, Հ.Յ.Դաշնակցությունն առաջարկում է. մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր: Սույն նախաձեռնությունը կյանքի կոչելու համար պատրաստակամ ենք առարկայական քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ»»։ Աղբյուրը` Թաթուլ Հակոբյան |

«Բաքվում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը»․ Վարդան Ոսկանյան
6900:06
Նեթանյահուն պատրաստվում է Թրամփի հետ քննարկել Իրանի վրա նոր հարձակումների հարցը
128Երեկ, 23:52
«Բանկային համակարգի հետ չհարաբերվելու այլընտրանք չթողնելը մարդու իրավունքների խախտում է»․ Հակոբ Բադալյան
95Երեկ, 23:24
«Հայաստանը նպատակասլաց կերպով տարվում է դեպի քաոս և անիշխանություն»․ Արմեն Այվազյան
102Երեկ, 23:12
«Այս կեղծիքով փլուզվում է Հայաստանի Ազգային անվտանգության համակարգը»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
89Երեկ, 22:18
«Գոռում եք՝ Հայաստանն ինքնիշխան է․ Անգլիան ի՞նչ գործ ունի մեր ընտրությունների հետ»․ Ոսկան Սարգսյան
116Երեկ, 21:24
