«Նիկոլ Փաշինյանի իդեալը Իլհամ Ալիևն է». Էդգար Ղազարյան
![]() «Եթե մեր իրականությունում խոսքն ազատ է, ապա ես ինչո՞ւ ունեմ մեղադրյալի կարգավիճակ, Արմեն Աշոտյանն ինչո՞ւ է բանտում, ինչո՞ւ են հալածվում քաղաքական գործիչներ»,- «Եվրոմեդիա»-ի եթերում այս հարցադրումներն է արել հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով վարչապետի այսօրվա՝ «Քաղաքացիների օրվան» նվիրված ուղերձում տեղ գտած այն մտքերին, որ մեր երկրի քաղաքացիներն ունեն խոսքի ազատություն, ընտրությունները չեն կեղծվում, իշխանությունը քաղաքացիներինն է: Ղազարյանը նշել է, որ քաղաքացին մեր երկրում ոչ թե տոն ունի, ոչ թե իրավունքներ ունի, այլ նա ընդամենը դարձել է խաբեության զոհ։ «Հայաստանում բոլոր իրավունքներն են սահմանափակված և հաստատված է տոտալ հետամնաց բռնապետական իշխանություն, որովհետև Նիկոլ Փաշինյանի իդեալը «կիրթ և կառուցողական» Իլհամ Ալիևն է: Ուղղակի Իլհամ Ալիևը ժամանակի ընթացքում կարողացել է հաստատել կազմակերպված, կանոնակարգված տոտալ բռնապետություն, իսկ Փաշինյանը առայժմ ստեղծել է փնթի, անկազմակերպ բռնապետություն»,- ընդգծել է Ղազարյանը: |

«Բաքվում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը»․ Վարդան Ոսկանյան
6900:06
Նեթանյահուն պատրաստվում է Թրամփի հետ քննարկել Իրանի վրա նոր հարձակումների հարցը
128Երեկ, 23:52
«Բանկային համակարգի հետ չհարաբերվելու այլընտրանք չթողնելը մարդու իրավունքների խախտում է»․ Հակոբ Բադալյան
95Երեկ, 23:24
«Հայաստանը նպատակասլաց կերպով տարվում է դեպի քաոս և անիշխանություն»․ Արմեն Այվազյան
102Երեկ, 23:12
«Այս կեղծիքով փլուզվում է Հայաստանի Ազգային անվտանգության համակարգը»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
89Երեկ, 22:18
«Գոռում եք՝ Հայաստանն ինքնիշխան է․ Անգլիան ի՞նչ գործ ունի մեր ընտրությունների հետ»․ Ոսկան Սարգսյան
116Երեկ, 21:24
