Երևան`   -7 °C
Այսօր`   Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ.

Սփյուռքը պետք է կերպափոխվի, դառնալով` «պետություն առանց տարածքի»»․ Արա Պողոսյան

291
Կիրակի, 27 ապրիլի, 2025 թ., 03:06
Սփյուռքը պետք է կերպափոխվի, դառնալով` «պետություն առանց տարածքի»»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ետապրիլքսանչորսյան խոհեր.
«Աշխարհը փոխվում է, ընդ որում՝ անխուսափելիորեն այդ փոփոխությունները տարածվելու են բոլոր տարածաշրջանների վրա։
Եվ սա հուշում է, որ հայկական Սփյուռքը պետք է վերաիմաստավորի իր գոյության և պայքարի ռազմավարությունը։ Ես արդեն առիթներ ունեցել եմ ասելու, որ Սփյուռքը, որպես համաշխարհային հայության ցանցի կարևորագույն մաս, պետք է կերպափոխվի, դառնալով՝ «պետություն առանց տարածքի»։ Սա գլոբալ պետության մոդել է, որն ունի նյութական և մարդկային հսկայական ռեսուրսներ, որոնք պետք է համադրել և դարձնել գլոբալ ցանցի մաս։
Հայերս ունենք այս հնարավորությունը, որն ունեն մեկ ձեռքի մատերի վրա հաշվելի ժողովուրդներ։
Այս խնդրի լուծումը պահանջում է բավարարել երեք կարևոր բաղադրիչ.
1. Սփյուռքի հիմնական կազմակերպությունների համախմբում, որպես այս ռազմավարության դերակատարներ,
2. Տնտեսական կարողությունների համախմբում,
3. Ուժի ցուցադրություն և կապիտալիզացիա»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան