«Թրամփը գերադասում է չլարել Անկարային»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Մեծ ուշադրության է արժանացել, որ Թրամփը ցեղասպանության տարելիցի առիթով իր ուղերձում չի օգտագործել «ցեղասպանություն» տերմինը, այլ՝ Մեծ Եղեռն: Մինչև 2021 թվականը ԱՄՆ նախագահները գործնականում գրեթե միշտ կիրառում էին այդ ձևակերպումը, և համենայն դեպս չէին օգտագործում «ցեղասպանություն» տերմին, բացառությամբ կարծես թե Ռոնալդ Ռեյգանի, որը մի անգամ արտահայտել է այդ բառն իր ուղերձում: Համենայն դեպս շատ է խոսվում այդ մասին: Իհարկե մինչև 2021 թվականին Բայդենի ուղերձը, «ցեղասպանություն» բառի կիրառման Ռեյգանի դեպքը եղել է իհարկե եզակի: Այստեղ սակայն շատ կարևոր է թերևս արձանագրել, որ մեր ընկալումներում շատ մեծ նշանակություն ենք տվել հասկացության օգտագործելուն, հնչելուն, առանց խորամուխ լինելու, թե ի՞նչ է դրա էֆեկտը՝ բարոյականից զատ: Ո՞ւր է գնում քաղաքական էֆեկտը, հասնո՞ւմ է մեզ, թե՞ մեզ մնում է բարոյականը, իսկ քաղաքականը՝ գնում այլ տեղ: Թե ինչու չի կիրառել տերմինը Թրամփը, ըստ իս պայմանավորված է առաջնահերթությունների տարբերությամբ: Ինչո՞ւ որոշեց ասել այդ բառը Բայդենը: Նկատենք, որ խոսքը 2021 թվականի մասին է, հետպատերազմյան Կովկաս, որտեղ 44-օրյա պատերազմի հետևանքով հաստատվել է մի ստատուս-քվո, որ ձևավորվել է գերազանցապես Ռուսաստանի և Թուրքիայի պայմանավորվածությունների համակարգով: «Ցեղասպանություն» բառն այդ պարագայում «խաղի» մեջ մտնելու գործիք է ԱՄՆ նախագահի պաշտոնը նոր ստանձնած Բայդենի համար: Որոշակի ճնշման նշույլ Թուրքիայի հանդեպ, որն Անկարային կստիպի հաշվի նստել Վաշինգթոննի հետ: Այդ կերպ, հնարավոր կլինի այսպես ասած «քանդել» Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների համակարգը և ըստ այդմ թուլացնել Ռուսաստանին թե Արցախում, թե Կովկասում ընդհանրապես: Երբ հետևում ենք քաղաքական զարգացումներին, ապա ակնառու է, որ թերևս հենց սա էր «ցեղասպանություն» տերմինն օգտագործելու առանցքային մոտիվը: Իհարկե զուգահեռ կար հայ ժողովրդի համակրանքի հաշվարկը, որը ևս կարևոր էր լինելու, քանի որ նոյեմբերի 9-ի ստատուս-քվոն քանդելու քաղաքականությունը պետք է իրականացվեր հայ ժողովրդի շահերի ու անվտանգության հաշվին, հետևաբար պետք էր ապահովել անհրաժեշտ PR զրահը: Ապրիլի 24-ի ուղերձում «ցեղասպանություն» բառի կիրառումը Բայդենի վարչակազմի համար ուներ ըստ էության այդ նշանակությունը: Վարչակազմ, որը փաստացի պատրաստվում էր Ռուսաստանի հետ մեծ դիմակայության, որպես կարևոր գոտի դիտարկելով նաև Կովկասը: Հիմա, հետևանք պրակտիկ քաղաքական արդյունքին: Ո՞րն էր արդյունքը Հայաստանի համար: Թուրքիան զսպվե՞ց, թե՞ հակառակը՝ Կովկասի ուղղությամբ դարձավ ավելի հավակնոտ, այդ թվում Ադրբեջանի միջոցով: «Ցեղասպանություն» բառն օգտագործող ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը որևէ գործուն քայլ արե՞ց Արցախը շրջափակման ենթարկելու, և ի վերջո էթնիկ զտման ու բռնի տեղահանման ենթարկելու քայլերի դեմ: Ամենևին: Որովհետև, ինչպես նշեցի վերևում, այդ քայլերը պետք էին նոյեմբերի 9-ի ստատուս-քվոն քանդելու և Ռուսաստանի դիրքերը ևս մի քանի շերտով թուլացնելու համար: Սա արձանագրում է, ոչ թե մեղադրանք: Քաղաքականության արձանագրում, ընդամենը եզրակացնելու համար, թե բարոյական մակարդակում ոգևորիչ «ճանաչումը» ինչ տողատակեր կարող է պարունակել քաղաքական մակարդակով: Հետևաբար, երբ Թրամփը չի օգտագործում «ցեղասպանություն» եզրույթը, բարոյական, հոգեբանական մակարդակում իհարկե դա ցավալի է ու վրդովվեցուցիչ, բայց քաղաքական առումով դեռ մեծ հարց է դրա այսպես ասած օգտակար կամ վնասակար գործակիցը: Թրամփի առաջնահերթություններն այլ են, նա փորձում է Պուտինի հետ գնալ գործարքի, իսկ Թուրքիայից այստեղ ակնկալվում է չխանգարել դրան: Ըստ այդմ Թրամփը գերադասում է թերևս չլարել Անկարային»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Բաքվում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը»․ Վարդան Ոսկանյան
6900:06
Նեթանյահուն պատրաստվում է Թրամփի հետ քննարկել Իրանի վրա նոր հարձակումների հարցը
128Երեկ, 23:52
«Բանկային համակարգի հետ չհարաբերվելու այլընտրանք չթողնելը մարդու իրավունքների խախտում է»․ Հակոբ Բադալյան
95Երեկ, 23:24
«Հայաստանը նպատակասլաց կերպով տարվում է դեպի քաոս և անիշխանություն»․ Արմեն Այվազյան
102Երեկ, 23:12
«Այս կեղծիքով փլուզվում է Հայաստանի Ազգային անվտանգության համակարգը»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
89Երեկ, 22:18
«Գոռում եք՝ Հայաստանն ինքնիշխան է․ Անգլիան ի՞նչ գործ ունի մեր ընտրությունների հետ»․ Ոսկան Սարգսյան
116Երեկ, 21:24
