«Ձերբակալել, ՁՊՎ-ի ճանապարհին հանձնել են բանդիտներին, մեկ տարի է՝ իբր քննում են»․ Նարեկ Գալստյան
![]() Լրագրող, «24Նյուզ»-ի տնօրեն Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիշու՞մ եք չէ, թե ինչպես են ՔՊ-ականներն ԱԺ ամբիոնից ճամարտակում, որ նախկինների օրոք մարդկանց ծեծում, սպանում էին, մենք հիմա այնքան ժողովրդավար ենք, որ բացի ասֆալտից նաև մարդկանց անվտանգությունն ենք ապահովում։ Ուզում եմ բոլորիդ հիշեցնել Սամվել Վարդանյանի դեպքը, որն ուղիղ մեկ տարի է, ինչ իբր քննվում է, ինչի մասին Թագուհի Թովմասյանը քիչ առաջ խորհրդարանում հարցրեց գլխավոր դատախազին։ Մարդուն իրավապահները ձերբակալել են, ՁՊՎ-ի ճանապարհին հանձնել բանդիտներին, սրանք տղային խոշտանգել են, նսեմացրել արժանապատվությունն ու կրկին հանձնել իրավապահներին։ Ավելի լկտի դեպք ես չեմ լսել, որովհետև իրավապահների կողմից ձերբակալված անձը գտնվում է պետության հսկողության ներքո, ուրեմն և ՔՊ-ական պետությունը հանձնել է իր պահպանության տակ գտնվող անձին բանդիտներին, որ նրան խոշտանգեն։ Աղբյուրը` Նարեկ Գալստյան |

«Ամեն ինչ դարձել է ձևական, անբովանդակ ու «գալոչկա» դնելու համար․ մի՛ արեք»․ Մնացական Բիչախչյան
6002:06
«Ամազոնը մտնում է «հիպերտրոպիկ» ռեժիմ»․ Լևոն Ազիզյան
9301:06
Մոսկվա-Նովոկուզնեցկ չվերթի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ ուղևորուհու վարքագծի պատճառով
12200:26
«Մնացե՛ք ամուր և զորավի՛գ եղեք Մայր Եկեղեցուն և նրա օծյալ Հայրապետին»․ Միքայել Սրբազան
84Երեկ, 22:48
«Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը հիմնանորոգումից հետո բացվել է
78Երեկ, 22:30
«Աղերսում եմ Վեհափառին՝ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին կարգալույծ անել»․ Սամվել դպիր Գրիգորյան
140Երեկ, 21:42
