«Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են»․ Աննա Վարդապետյան
![]() ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնում է դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը։ «Եթե 2023 թվականին արձանագրվել էր հանցագործությունների 40661 դեպք, որոնցից 20231-ը՝ Երևանում, ապա 2024-ին արձանագրվել է 40232 դեպք, որոնցից 18397-ն է կատարվել Երևանում»,–ասաց Աննա Վարդապետյանը։ Համաձայն թվային տվյալների նվազել են նաև միջին և ծանր հանցագործությունների դեպքերը, սակայն ավելացել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 422-ով կամ 25,1%-ով։ Եթե 2023թ-ին արձանագրվել էր 1678 դեպք, ապա 2024-ին՝ 2100։ Մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները 2024թ․-ին աճել է 89,5%-ով, իսկ11,9 %-ով՝ սեռական անձեռմնխելիության դեմ հանցագործությունները, 111.4%-ով՝ թմրամիջոցների մաքսանենգության հանցագործությունները, 9.9%-ով՝ խարդախության հանցագործությունները, 25.1%-ով՝ համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները: Վերոնշյալ թվերը ներկայացրեց Աննա Վարդապետյանը՝ նշելով, որ հաշվետվության ներկայացման ձևաչափն իրենց կողմից փոխվել և ավելի մատչելի է դարձել։ Հանձնաժողովին ներկայացվեց մի քանի հարյուր էջանոց հաղորդում։ |

«Ամեն ինչ դարձել է ձևական, անբովանդակ ու «գալոչկա» դնելու համար․ մի՛ արեք»․ Մնացական Բիչախչյան
6002:06
«Ամազոնը մտնում է «հիպերտրոպիկ» ռեժիմ»․ Լևոն Ազիզյան
9301:06
Մոսկվա-Նովոկուզնեցկ չվերթի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ ուղևորուհու վարքագծի պատճառով
12200:26
«Մնացե՛ք ամուր և զորավի՛գ եղեք Մայր Եկեղեցուն և նրա օծյալ Հայրապետին»․ Միքայել Սրբազան
84Երեկ, 22:48
«Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը հիմնանորոգումից հետո բացվել է
78Երեկ, 22:30
«Աղերսում եմ Վեհափառին՝ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին կարգալույծ անել»․ Սամվել դպիր Գրիգորյան
140Երեկ, 21:42
