Երևան`   -7 °C
Այսօր`   Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ.

«Ադրբեջանական կրակահերթերն ունեն կոնկրետ թիրախավորում»․ Տիգրան Աբրահամյան

163
Ուրբաթ, 25 ապրիլի, 2025 թ., 10:30
«Ադրբեջանական կրակահերթերն ունեն կոնկրետ թիրախավորում»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանական գործողությունները սահմանամերձ ուղղություններում՝ հատկապես Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով առավել թիրախային են դառնում:
Մարդկանց հետ զրույցներն ու ՊՆ՝ որոշակի պարբերականությամբ ներկայացվող հաղորդագրությունները, ցույց են տալիս, որ ի տարբերություն խախտումների առաջին փուլին, ադրբեջանական կրակահերթերն ունեն նպատակաուղղված բնույթ և կոնկրետ թիրախավորում:
Ես չեմ պնդում, որ ճանապարհը նյարդ ցույց տալն է կամ հախուռն գործողությունների դիմելը, սակայն այս իրադրային փոփոխությունն անընդհատ, թեև դանդաղ, սակայն վտանգավորության աճ են արձանագրում:
Իշխանությունն ակնհայտորեն իրադրությանն անհամաչափ է գործում՝ տեղեկատվական, դիվանագիտական դաշտում և կոնկրետ «հողի վրա», ինչն առաջին հերթին իր բացասական ազդեցությունն է թողնում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց վրա, հատկապես, որ գործող կառավարիչների կեցվածքն ու գործելակերպը բնակչության մեծամասնության համար վստահություն չեն առաջացնում»։