Երևան`   -3 °C
Այսօր`   Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ.

Թուրքիայի դրոշը չի կարելի, Ռուսաստանինը կարելի է․ «Հրապարակ»

145
Ուրբաթ, 25 ապրիլի, 2025 թ., 09:24
Թուրքիայի դրոշը չի կարելի, Ռուսաստանինը կարելի է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ Փաշինյանը հերթական անգամ իր հավատարմությունը հավաստեց Թուրքիային՝ Թուրքիայի դրոշն այրելը «սադրիչ, հրահրող, անպատասխանատու ու անընդունելի» անվանելով: Մինչդեռ, դրոշ այրելը քաղաքական ակցիա է։

Մինչեւ իշխանափոխությունը իրենք էլ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց Ռուսաստանի դրոշն էին այրում եւ դա սադրիչ չէին համարում: 2015-ին այդ ակցիային մասնակցում էին ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի այսօրվա օգնական Դավիթ Գեւորգյանը, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

Դ․ Գևորգյանը նաև ոտքերն էր սրբում դրոշի վրա: Թե ինչու են հիմա վատ զգում Թուրքիայի դրոշն այրելուց, պարզ չէ՝ չէ՞ որ թուրք-ադրբեջանական տանդեմը ցեղասպան քաղաքականությունից չի էլ հրաժարվել»։