«Ինչո՞ւ են հրաժարվում, որ իրենք են Նիկոլին իշխանության բերել»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ են հրաժարվում, որ իրենք են Նիկոլին իշխանության բերել։ Հիմա այդ պատճառով շատերը հրաժարվում են, որ իրենք են սնել, որպես քաղաքական գործիչ, աճեցրել, ֆինանսավորել, 2018-ին իշխանության բերել Նիկոլ Փաշինյանին, 44-օրյա պատերազմից հետո նպաստել նրա քաղաքական վերարտադրությանը։ Պարզ է, որ պետք է հրաժարվեն, այլապես իրենք պետք է ընդունեն, որ հանցակից են Արցախի, Հայաստանի սահմանամերձ տարածքների հանձնմանը, մոտ 5 հազար մարդու սպանությանը։ Ինձ համար պարզ է, թե ովքեր են դրսի հզոր կենտրոնների հրահանգով իշխանության բերել Նիկոլ Փաշինյանին, 2021թ․ հունիսի 20-ի ԱԺ ընտրություններով նրան քաղաքականապես վերարտադրել։ Սակայն այդ հարցով պետք է ՀՀ դատարանում վճիռ լինի։ Դա կարող է լինել միայն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց, նրան իշխանության բերածներին, նրան քաղաքականապես վերարտադրածներին մեծ քաղաքականությունից մեկուսացնելուց հետո։ Բարդ, սակայն անլուծելի խնդիր չէ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
