«Նիկոլ Փաշինյանը շակալի պես կրծում է Հայաստանի պետականության հիմքերը». Սուրեն Սուրենյանց
![]() «Հայաստանի այս իշխանությունը նախորդ ժամանակաշրջանների երեք իշխանություններից տարբերվում է նաև նրանով, որ առաջնորդվում է թուրքական ժխտողական թեզերով՝ ըստ էության ոչ մի բանի դիմաց»,- «168TV»-ի եթերում այս տեսակետը հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։ Նրա խոսքով՝ Փաշինյանը ոչ միայն Հայոց ցեղասպանության հարցն է դարձրել սակարկման առարկա, այլ նաև «շակալի պես կրծում է Հայաստանի պետականության, քաղաքական և քաղաքակրթական հիմքերը՝ Ալիևից և Էրդողանից դեսպանի կոչում ստանալու համար, և դա իրեն տալու է ընդամենը իշխանության պահպանում և հնարավորություն՝ խուսափելու այն պատասխանատվությունից, որ վաղ թե ուշ գալու է»։ Խոսելով Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձի մասին՝ Սուրենյանցն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Փաշինյանն իր ուղերձում չի օգտագործել Օսմանյան կայսրություն ձևակերպումը՝ դրանով Թուրքիային ազատելով պատասխանատվությունից։ «Այսօրվա ուղերձում Օսմանյան Թուրքիայի պատասխանատվության մասին որևէ խոսք չկա.․․ Մի տեղ Ցեղասպանություն բառի հիշատակում կա, մնացած տեղերում՝ Մեծ եղեռն արտահայտությունն է օգտագործվում։ Քաղաքական գնահատական տրված չէ, ժխտողականությունը հո պոզով-պոչով չի՞ լինում․․․ Նույնիսկ թուրքերն են իրենց պատմագիտության մեջ, 60-70-ական թվականներից սկսած, ջարդերի փաստն ընդունում, և թուրքական դատարանը երիտթուրքերի նատմամբ պատիժ է սահմանել, այսինքն՝ Փաշինյանը նույնիսկ ավելին է անում, քան թուրքական թեզերի գեներացումը»,- նշեց Սուրենյանցը։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
