«Ցեղասպանության ուրացումը բերելու է նրան, որ ուրացողներն են մոռացվելու ժողովրդի կողմից»․ Ռոբերտ Քոչարյան
![]() «Փաստորեն, կրել ենք ծանր պարտություն պատերազմի ժամանակ, և այս իշխանությունն այդ պարտությունը անընդհատ, շարունակական մի պրոցեսի է վերածել՝ անընդհատ ինչ-որ բան զիջել, ինչ-որ բանից հրաժարվել»,- այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Ուղղակի մաշեցնող մի երևույթ է մեր ժողովրդի համար։ Իսկապես շատ ծանր և մաշեցնող է: Միգուցե նաև այս ֆոնի վրա Ցեղասպանության ուրացումը շատ ավելի ծանր ընկալում է ստանում շատ-շատերի մոտ»,- նշեց Քոչարյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ այդ հարցը ներառողը հենց ինքն է եղել, և իր պաշտոնավարման ժամանակաշրջանում ամենից շատ երկրներն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ՀՀ երկրորդ նախագահի դիտարկմամբ՝ Անկախության հռչակագրից հրաժարումը և Ցեղասպանության ուրացումը բերելու է նրան, որ ուրանալու են այն մարդկանց, որոնք փորձում են դա անել. իրենք են մոռացվելու մեր ժողովրդի կողմից։ |

«Բաքվում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը»․ Վարդան Ոսկանյան
6900:06
Նեթանյահուն պատրաստվում է Թրամփի հետ քննարկել Իրանի վրա նոր հարձակումների հարցը
128Երեկ, 23:52
«Բանկային համակարգի հետ չհարաբերվելու այլընտրանք չթողնելը մարդու իրավունքների խախտում է»․ Հակոբ Բադալյան
95Երեկ, 23:24
«Հայաստանը նպատակասլաց կերպով տարվում է դեպի քաոս և անիշխանություն»․ Արմեն Այվազյան
102Երեկ, 23:12
«Այս կեղծիքով փլուզվում է Հայաստանի Ազգային անվտանգության համակարգը»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
89Երեկ, 22:18
«Գոռում եք՝ Հայաստանն ինքնիշխան է․ Անգլիան ի՞նչ գործ ունի մեր ընտրությունների հետ»․ Ոսկան Սարգսյան
116Երեկ, 21:24
