Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Հիմա որ վրացիք Լարսի անցակետը «պատահական» փակեն, Արմեն Քոլոյանը պատասխան կտա՞»․ Վահե Սարգսյան

141
Չորեքշաբթի, 16 ապրիլի, 2025 թ., 09:54
«Հիմա որ վրացիք Լարսի անցակետը «պատահական» փակեն, Արմեն Քոլոյանը պատասխան կտա՞»․ Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի Հանրային ռադիոն որքան պիտի թքած ունենա հայ-վրացական միջպետական հարաբերությունների վրա, որ Վրաստանի նախագահի օտարերկրյա այցերի մասին մեկնաբանություններ վերցնի ոչ ավել, ոչ պակաս ոմն Գեորգի Թումասյանից՝ Վրաստանի իշխանությունների մոլի հակառակորդից, ես կասեի՝ թշնամուց։
Սա պետակա՞ն լրատվամիջոց է, թե՞ Արցախի դրոշի, արցախահայության դեմ գործող մի ընտանիքի ամուսնու ձեռքում հայտնված դժբախտ հիմնարկ։
Հ.գ. Հիմա որ վրացիք Լարսի անցակետը «պատահական» մի շաբաթ փակեն՝ Արմեն Քոլոյանը պատասխան կտա՞ մեր արտահանող-ներմուծողների առաջ»։

Աղբյուրը`   Վահե Սարգսյան