«Սոցցանցերում պետական մակարդակով տեռոր է իրականացվում արցախցիների նկատմամբ»․ Նաիրա Զոհրաբյան
![]() Սոցիալական ցանցերում պետական մակարդակով տեռոր է իրականացվում արցախցիների նկատմամբ։ Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հասարակական, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։ «Այն դեպքում, երբ, ըստ տվյալների, 11 հազար 200 արցախցի է հեռացել Հայաստանից, տարբեր ոչնչություններ, պլինտուսի տակի ոջիլներ ասում են՝ լավ են արել, գնացեք, ձեզնից պրծնենք։ Դուք գետինը չեք մտնո՞ւմ, այսպիսի տեռոր եք կազմակերպել անօգնական, ոչ իրենց մեղքով փողոցում հայտնված մարդկանց հանդեպ»,- ասաց Զոհրաբյանը՝ նշելով, որ մարդկանց մոտ այնքան ատելություն է ձևավորվել իշխանության նկատմամբ, որ ընդդիմադիրները պետք է հստակ գործընթաց սկսեն, քանի որ ժողովուրդը չի կարող ինքնակազմակերպվել։ «Նիկոլն իշխանություն պահելու համար ցանկացած քայլի գնալու է, մենք էլ պետություն ունենալու համար պետք է ցանկացած քայլի պատրաստ լինենք»,- հավելեց Զոհրաբյանը։ |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
