«Արցախցիներին քաղաքականության մեջ որպես գործիք ներքաշելը զազրելի է»․ Թաթուլ Հակոբյան
186
Չորեքշաբթի, 09 ապրիլի, 2025 թ., 14:00
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ատելության խոսքը, ինքնին, դատապարտելի է: Դատապարտելի է, առանց ԲԱՅՑ-երի, արցախցիների հանդեպ ատելության և թշնամանքի խոսքը: Առավել դատապարտելի է, երբ դա արվում է հայ ժողովրդի մի հատված հանդեպ, որը կորցրել է տուն-տեղը: Էլ ավելի դատապարտելի է, երբ իշխանությունները ոչ միայն անտարբեր են, այլ նրանց շրջապատն է նաև մաս կազմում այդ ատելության խոսքի տարածմանը: Զազրելի և դատապարտելի է նաև, երբ արցախցիներին փորձում են ներքաշել քաղաքականության մեջ որպես գործիք և հավաքականություն՝ ընդդեմ Նիկոլի ու նրա իշխանության: Փաշինյանին հեռացնելու այլ ճանապարհներ փնտրեք... Այստեղ ուզում եմ մի պատմություն հիշեցնել՝ կրկին արդարացնելու որևէ փորձ չանելու միտումով: 1998 թվականին, երբ Վազգենը, Քոչարյանն ու Սերժը իրենց նազիր-վեզիրներով Հայաստանում իրականացներցին հանցավոր, հակապետական հեղաշրջում՝ զավթելով իշխանությունը, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը նախազգուշացրեց, որ չի կարելի թույլ տալ Քոչարյանի առաջադրումն ու նախագահ դառնալը: Մանուկյանը բացատրում էր, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանում մարդկանց կյանքը շարունակելու է դժվար մնալ և մարդիկ իրենց դժվարությունները բացատրելու են նրանով, որ Հայաստանում «ղարաբաղցիների իշխանություն» է... Հետագայում «ղարաբաղցիների իշխանությունը» վերածվեց «ղարաբաղյան կլանի»՝ դառնալով ներքաղաքական խոսույթի և քննարկումների անքակտելի մաս»: