«Խոստացան 1 ամիս երկարաձգել 50-հազարական դրամ աջակցությունը, բայց վրանը հանելու նախապայմանով»․ Նժդեհ Իսկանդարյան
![]() «Երեկ հանդիպել ենք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, քննարկել ենք հրատապ սոցիալական հարցեր, պատրաստակամություն են հայտնել ևս մեկ ամիս երկարաձգել 50-հազարական դրամ աջակցության ցուցբերումը, բայց նախապայմանով, որ մեր վրանը հանենք։ Այսօր մենք խորհրդի անունից պատասխանել ենք, որ նպատակահարմար չենք գտնում այդ նախապայմանի կատարումը»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի համակարգող Նժդեհ Իսկանդարյանը։ Նա նաև հավելեց, որ փորձելու են մինչև ապրիլի 15-ն այստեղ հանդիպումներ կազմակերպել արցախյան և հայաստանյան այն քաղաքական ուժերի հետ, որոնք կհամախմբվեն իրենց օրակարգի շուրջ։ «Որից հետո հայտարարելու ենք հանրահավաքի մասին, և եթե մինչ այդ կառավարությունն իր դիրքորոշումը չփոխի, անցնելու ենք հստակ գործողությունների»,- ասաց Իսկանդարյանը։ Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները հանդիպում են ունեցել արցախյան 2 քաղաքական ուժերի՝ ՀՅԴ-ի և «Ազատ հայրենիք» դաշինքի ներկայացուցիչների հետ։ |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
