Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

Սամվել Վարդանյանը խուլիգանության հոդվածով մեղավոր ճանաչվեց, ատելության խոսք տարածելու մասով՝ անմեղ

135
Երեքշաբթի, 08 ապրիլի, 2025 թ., 17:30
Սամվել Վարդանյանը խուլիգանության հոդվածով մեղավոր ճանաչվեց, ատելության խոսք տարածելու մասով՝ անմեղ

ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանին ավտոբուսում հանրային պարսավանքի ենթարկելու գործով Սամվել Վարդանյանը խուլիգանության հոդվածով մեղավոր ճանաչվեց, իսկ ատելության խոսք տարածելու մասով՝ անմեղ:

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնեց հետևյալը. «Մենք շարունակում ենք մնալ մեր այն մոտեցմանը, որ այստեղ առկա չէ նաև խուլիգանություն և մենք դա վերաքննիչ բողոքով ներկայացնելու ենք: Սրանից հետո լրացուցիչ դատալսումներն են, որտեղ պետք է քննարկվեն պատժատեսակը և պատժաչափը»:

Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանի և Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ միջադեպը հանրային տրանսպորտում տեղի էր ունեցել 2024թ․ ապրիլի 15-ին։

Սամվել Վարդանյանը խուլիգանության հոդվածով մեղավոր ճանաչվեց, ատելության խոսք տարածելու մասով՝ անմեղ
Ռուբեն Մելիքյանի ճեպազրույցը
Սամվել Վարդանյանի ճեպազրույցը