«Կառավարությունը որոշել է փոփոխված ծրագրին զուգահեռ աջակցության լրացուցիչ ծրագիր ներդնել». Տիգրան Խաչատրյան
![]() «2024-ի նոյեմբերին ասացինք, որ 2025-ի ապրիլից աջակցությունը կնվազի: Ապրիլից մինչև տարեվերջ աշխատանքային տարիքի մարդկանց համար աջակցությունն այլևս չի գործի, կգործի երեխաների, կենսաթոշակային տարիքի անձանց, հաշմանդամություն ունեցող 1-ին և 2-րդ խմբի և կերակրողին կորցրած ընտանիքիների համար: Այսինքն՝ այն ընտանիքները, որոնք խոցելի են, շարունակում ենք մինչև տարեվերջ պահել շահառու՝ մեկ մարդու հաշվով աջակցության չափը 50 հազար դրամի փոխարեն սահմանելով սկզբից երեք ամիս՝ 40, հուլիսից մինչև տարեվերջ՝ 30 հազար դրամ»,- այս մասին Հանրայինի եթերում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ խոսելով տեղահանված արցախցիների աջակցության ծրագրի մասին: «Մենք հասկանում ենք, որ այս փոփոխության արդյունքում կարող են լինել ընտանիքներ, որոնք չեն կարողանում հոգալ բնակարանային վարձի հարցը: Կառավարությունն արդեն իսկ որոշել էր այս փոփոխված ծրագրին զուգահեռ լրացուցիչ աջակցության ծրագիր ներդնել, որը կհաշվեր ընտանիքի եկամուտներն ու կորոշեր՝ լրացուցիչ գումար հատկացնելու կարիք կա, թե չկա: Օրինակ, եթե հաշմանդամության խումբ ունեցող անձանց ու կենսաթոշակառուներին հատկացնում ենք իրենց 40 հազարականներն ու պարզվում է, որ դրանով հանդերձ, ընտանիքի հանրագումար եկամուտները որոշակի շեմից ցածր են, նախատեսում ենք ապրիլից սկսած հատկացնել դրամական լրացուցիչ եկամուտներ»,- ասել է պաշտոնյան: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
