«Նիկոլն Արցախի նախագահի ինչ-որ հրամանագրի վրա է հղում անում՝ արդարացնելու իր դավադրությունը». Արթուր Խաչատրյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլն Արցախը համարում է Հայաստանը վերահսկելու գործիք, Հայաստանի վզին գցած թոկ․․․ Իսկ թոկը պետք է կտրել։ Եվ նիկոլի ամբողջ գործունեությունը միտված էր «թոկը» կտրելուն՝ Արցախը Հայաստանից պոկելուն ու ադրբեջանին հանձնելուն։ Այդ պատճառով նա վիժեցրեց բանակցային գործընթացը՝ նախ պահանջելով փոխել բանակցությունների ձևաչափը, իսկ հետո սպառնաց վերանայել ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի ներկայացրած կարգավորման սկզբունքները։ Նիկոլը 2019 թվականի հունիսին մերժեց կարգավորման վերջին առաջարկը։ Բանակցությունները մտան փակուղի։ 1998-ից հետո բոլոր առաջարկները մերժել էր Ադրբեջանը, իսկ 2019 թվին դա արեց նիկոլը։ Բանակցությունները վիժեցնելուց հետո պաշտոնական Երևանը սաստկացրեց հռետորաբանությունը («Արցախը Հայաստան է և վերջ», «Նոր պատերազմ նոր տարածքների համար» և այլն)։ Աղբյուրը` Արթուր Խաչատրյան |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
