Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Կանչից վերադառնալիս են եղել, ամենայն հավանականությամբ, վարորդի աչքը կպել է». Ռուբեն Գրիգորյան

212
Երեքշաբթի, 08 ապրիլի, 2025 թ., 12:42
«Կանչից վերադառնալիս են եղել, ամենայն հավանականությամբ, վարորդի աչքը կպել է». Ռուբեն Գրիգորյան

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Խորին ցավով տեղեկացնում ենք, որ այսօր վաղ առավոտյան Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան, որի հետևանքով մահացել է «Թիվ 6» ենթակայանի բժիշկ Հասմիկ Ղազարյանը, իսկ բուժքույրը և վարորդը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ողջ անձնակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Հ. Ղազարյանի ընտանքին և հարազատներին»:

Ավելի վաղ «Շտապբուժօգնության» տնօրեն Ռուբեն Գրիգորյանը «Shabat.news»-ի հետ զրույցում ասել էր, որ բժշկուհին երկար տարիներ աշխատել է շտապօգնությունում․ 68-70 տարեկան էր: «Կանչից վերադառնալիս են եղել, ամենայն հավանականությամբ վարորդի աչքը կպել է, քնել է և ինքնավթարի է ենթարկվել»,- նշել էր նա: