«Սերժ Սարգսյանի մոտեցումը հետևյալն է՝ կամ ես կվերադառնամ իշխանության, կամ Նիկոլը կմնա». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
![]() ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրագրող Կարպիս Փաշոյանի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ է ամենաշատը քննադատում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ասել է. «Որովհետև ինքը հիմնական դերակատարն է ընդդիմության կոլապսի, միայն Գյումրիում չէ, ամբողջ Հանրապետությունում: Հիմա թող Հանրապետականները հարձակվեն, այդ հարձակումն արդեն խոսում է այդ մասին: Վերջերս ի՞նչ ասացի, ասացի՝ Սերժ Սարգսյանի մոտեցումը հետևյալն է՝ կամ ես կվերադառնամ իշխանության, կամ Նիկոլը կմնա»: Դիտարկմանը՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի ուզում գա իշխանության, նշել է. «Էդ մարդը հայտարարել էր նաև, որ չի լինելու վարչապետ, որ ինքն է լինելու Երևան-Ստեփանակերտ թռիչքի առաջին ուղևորը, որ ՀՀ-ն դառնալու է սպիդի բուժման կենտրոն, որ ԵՄ է գնում, մի գիշերում մտանք ԵՏՄ... Է, լավ էլի»: Մյուս հարցին՝ իսկ Ռոբերտ Քոչարյանն ինչ ասել, արե՞լ է, պատասխանել է. «Մեծամասամբ՝ այո: Քոչարյանը տղամարդ ղեկավար է: Ղեկավարը պետք է տղամարդ լինի, ոչ թե ճղճղան, ինչպես ոմանք»: |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
