Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Բժիշկն ամրագոտիով ամրակապված չի եղել». Հայկ Կոստանյան

145
Երեքշաբթի, 08 ապրիլի, 2025 թ., 11:18
«Բժիշկն ամրագոտիով ամրակապված չի եղել». Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի՛ գործընկերներ, ապրիլի 8-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, Երևանի Թամանցիների փողոցում շտապօգնության «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց։
Ցավոք, վթարի հետևանքով վարորդի կողքին գտնվող բժիշկը մահացել է։
Ցավով պետք է նշեմ, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել»:

Աղբյուրը`   Հայկ Կոստանյան