Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Եթե զուտ պրինցիպի համար է սա, մեր գործողություններն ուրիշ ձև կպլանավորենք». ոստիկան

161
Երեքշաբթի, 08 ապրիլի, 2025 թ., 11:24
«Եթե զուտ պրինցիպի համար է սա, մեր գործողություններն ուրիշ ձև կպլանավորենք». ոստիկան

Ոստիկանի և բողոքի ակցիա իրականացնող Պռոշյան համայնքի բնակիչների միջև զրույց տեղի ունեցավ: «Մենք ապրում ենք ժողովրդավար պետությունում, հանդես ենք գալիս հանդուրժողական դիրքից, բայց դա որոշակի սահմանափակումներ ունի: Պետք է հասկանալ, եթե ստեղ քաղաքական ուղղվածություն է գնում, կամ զուտ պրինցիպի համար է, մենք մեր գործողություններն ուրիշ ձև կպլանավորենք: Մեքենաների քանակն արդեն կատաստրոֆիկ է, ծանրաբեռնվածությունը լուծելու համար որոշում է կայացվել տրանսպորտի այդ մեխանիզմին անցնել»,- ասաց ոստիկանը: Ակցիայի մասնակիցն արձագանքեց. «Արդյո՞ք մեր ղեկավարությունը, համապատասխան կառույցները կմիջամտեն այս ամենին՝ չհանելով մեր տրանսպորտը, մինչև մենք այս հարցի լուծումը ստանանք»:

«Եթե սա զուտ պրինցիպի համար է, մեր գործողություններն ուրիշ ձև կպլանավորենք». ոստիկան