«Պահանջում ենք, որ Ավինյանը գա և հանդիպի մեզ հետ». Պռոշյան համայնքի բնակիչ
![]() «Եթե խախտում են մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը, մենք նույնպես կխախտենք ուրիշների տեղաշարժվելու իրավունքը»,- ասել է Աշտարակի մայրուղին փակած Պռոշյանի բնակիչներից մեկը՝ պահանջելով հանդիպում Տիգրան Ավինյանի հետ. «Հիմա մենք գտնվում ենք Երևանի տարածքում: Խնդրում և պահանջում ենք, որ պարոն Ավինյանը գա և հանդիպի մեզ հետ, ասելիք ունենք իրեն՝ որպես ՀՀ քաղաքացի»: Ավելի վաղ հայտնել էինք, որ ոորոշում է կայացվել՝ Կոտայքի մարզի միջմարզային և ներմարզային կանոնավոր փոխադրումների չվացուցակները և երթուղիների սխեմաները հաստատելու մասին, համաձայն որի Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականցնի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով: Երթուղու սկզբնակետը գյուղ Պռոշյանն է, վեջնակետը՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտը։ Երթուղու երկարությունը 15 կմ է, տևողությունը 20 րոպե, ուղեվարձը՝ 250 դրամ, տրանսպորտային միջոցների քանակը՝ 6, աշխատանքային ժամերը՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև 19:00-ն: Մինչ այժմ Երևանի հետ կապը ապահովում էր «Երևան Տրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն: Նախօրեին պռոշյանցիների և ՏԿԵ փոխնախարարի՝ 2,5 ժամ տևած հանդիպման արդյունքում պարզ էր դարձել, որ կառավարությունը որոշումը չի փոխելու, իսկ Գագիկ Ծառուկյանին սպասարկող ընկերությունը պատրաստ է 50 դրամ էժանացնել տրանսպորտի սակագինը՝ դարձնելով 200 դրամ: |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
