Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Իրադարձություններն աստիճանաբար մեծացնում են առաջնագծում լարվածությունը». Տիգրան Աբրահամյան

154
Երեքշաբթի, 08 ապրիլի, 2025 թ., 09:12
«Իրադարձություններն աստիճանաբար մեծացնում են առաջնագծում լարվածությունը». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն 3-րդ շաբաթն է, ինչ Ադրբեջանը սահմանագծի տարբեր ուղղություններով խախտում է հրադադարի ռեժիմը՝ ահաբեկելով սահմանմերձ բնակավայրերի բնակիչներին:
Ադրբեջանական սադրանքներն արձանագրվում են Տավուշից մինչև Սյունիք՝ կոնկրետ ուղղություններով և դրա աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է, իսկ կրակահերթերի թիվը՝ աճում:
Միջազգային որևէ կառույց, ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացը խրախուսող կամ «խաղաղության պայմանագրի» ավարտը ողջունող երկրները ոչ մի ձևով լրջորեն չեն արձագանքում ադրբեջանական սանձարձակությանը:
Իրադարձությունները թեև դանդաղ, սակայն աստիճանաբար մեծացնում են առաջնագծում առկա լարվածությունը, իսկ իրադրային անորոշություններն ու անկանխատեսելի ելքերը դառնում գերիշխող»: