«Հանրային սպասումներն իրականացան»․ Էդգար Ղազարյան
![]() Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարտուն Գրիգորյանից և նրան աջակցող քաղաքական ուժերից հանրային սպասումներն իրականացան։ Այժմ ժամանակն է խոսել Վարդան Ղուկասյանի մասին։ Հուսով եմ նա գիտակցում է այն պատասխանատվությունը, որն ակամայից դրված է իր վրա։ Հուսով եմ, որ նա տեղյակ է, որ իրեն, սեփական ուժերով չի հաջողվել ընտրվել Գյումրու քաղաքապետ։ Դա հնարավոր է դառնում միայն ընդդիմադիր մյուս գործիչների որոշումների արդյունքում։ Դա ենթադրում է հավասարակշռված, զուսպ և համեստ կեցվածք, հարգանք բոլոր մյուս քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ, նրանց հետ խիստ արդյունավետ և կառուցողական հարաբերություններ՝ լսելի դարձնելով նրանց բոլորի ձայնը և առավելագույնս ապահովել նրանց մասնակցությունը համայնքի կյանքին վերաբերող բոլոր խնդիրների լուծման գործում։ Վստահ եմ, որ այդ իրավիճակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բազմաթիվ ավագանու անդամներ կօգտվեն ստեղծված իրավիճակի ընձեռնված հնարավորությունից, ավագանու անդամի մանդատը ստանալուց անմիջապես հետո դուրս կգան այդ կեղտոտ հանցախմբի կազմից ու կձևավորեն առանձին խումբ՝ համագործակցելով պրոհայկական ուժերի հետ՝ ի շահ իրենց համայնքի»։ Աղբյուրը` Էդգար Ղազարյան |
«Նույն դասարանում մնացած վարչապետը 7 տարի առաջ թռիչքաձև զարգացման խոստումներ էր տալիս»․ Վահան Բաբայան
2315:00«Ստամբուլում ուկրաինական կարգավորումը չի քննարկվում»․ Պեսկով
5114:57Թուրքիայի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում
7414:39«Եթե ՀՀ անվտանգության վերաբերյալ սպառնալիք տեսնենք, կկիսվենք հանրության հետ»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8914:06«Լենինի դեմքին ժպիտ էր եկել, որ Գյումրիում կրել է»․ Դավիթ Առուշանյան (տեսանյութ)
7814:00«Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում»․ Տիգրան Դադունց (տեսանյութ)
8113:54